Չինարիում 2016-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման գործը ՄԻԵԴ-ում է

Չինարիում 2016-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման գործը ՄԻԵԴ-ում է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ 2016-ի դեկտեմեբրին ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեց 3 հայ զինծառայող։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոմունիկացումը ենթադրում է, որ դատարանն ընդունել է գործը, ծանոթացել ներկայացված փաստերին և ուղարկել մեղադրվող կողմին պարզաբանումներ ստանալու համար:

«Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է է փաստաբանը։

2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականությունկամ վտանգ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---