8,4 մլն դրամ՝ Մեղրիի բնակիչների էլէներգիայի արժեքը փոխհատուցելուն

8,4 մլն դրամ՝ Մեղրիի բնակիչների էլէներգիայի արժեքը փոխհատուցելուն

PanARMENIAN.Net - Կառավարությունը պետական բյուջեից 8,4 մլն դրամ կհատկացնի Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչությանը՝ անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքի փոխհատուցման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ նախագծի նպատակը Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսութան զարգացումն է: «Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է 168.439 կՎտ/ժ: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 76 շահառու», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Կառավարությունը պարբերաբար փոխհատուցում է Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը: Մասնավորապես՝ 2015 թվականին հատկացվել է 4,8 մլն դրամ, 2016 թվականին՝ 6,6 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---