Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում

Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում

PanARMENIAN.Net - ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է Դուբայ Օփենշախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվում է 20-րդ անգամ: Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթել է ՖԻԴԵ-ի վարպես Մոհաննադ Ֆարհանին:

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից բացի մրցաշարի մասնակիցների թվում է նաև նրա որդին՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Կրտսեր Հակոբյանը պարտվել է Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևան Պանցուլայային:

Ապրիլի 3-ին տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը:

Մրցաշարի մասնակցում են 33 երկրների 164 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---