«Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը հոլանդա-իսպանական ընկերություն է շահել

«Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը հոլանդա-իսպանական ընկերություն է շահել

PanARMENIAN.Net - «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթն ավարտվել է։ Այն հաղթել է ամենացածր սակագինը ներկայացրած նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ մրցույթի կանոնների՝ 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրն իրականացնելու իրավունք կստանար այն ընկերությունը, որը կառաջարկեր ամենացածր սակագինը:

«Առաջարկված սակագինն է $0.04 դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20,11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար»,- գրել է վարչապետը:

Ըստ Կարապետյանի, սա վկայում է ներդրողների մոտ ՀՀ էներգետիկ համակարգի և պետության կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։

«Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր գործակցության համատեքստում։ Մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- գրել է վարչապետը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---