Գրպանահատների «երջանիկ օրերը» կավարտվեն. Անպատժելիությունն ապահովող օրենքը կխստացվի 5 ապրիլի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրպանահատության դեպքերի աճի ու գրպանահատների անպատժելիության հետ կապված իրավիճակն այնքան ակնառու է դարձել, որ անգամ ոստիկանությունն օրերս տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է մեկ ամսում 7 անգամ գողություն կատարած և պատժից խուսափած երիտասարդի մասին։ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը, որի ընդունվելուց հետո քրեական պատասխանատվությունը դառնալու է անխուսափելի։ Ներկայիս օրենսդրության խնդիրն այն է, որ գրպանահատության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50.000 դրամը, այդ շեմը չհատելու դեպքում քրգործ հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա, իսկ տուժողի ու կասկածյալի հաշտվելու գործը կարճվում է։ Ավելին՝ քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5000 դրամից պակաս գումար։ Փաստացի՝ գրպանահատը, բռնվելուց, վերադարձնում է գումարն ու չի հետապնդվում, եթե այնտեղ 5000 դրամից պակաս գումար է եղել, կամ՝ եթե գումարը չի գերազանցել 50.000 դրամը: 2015-17 թվականներին, ըստ վիճակագրության, գրպանահատներին էր բաժին ընկնում երկրում գողությունների ամեն 4-5-րդ դեպքը։ Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 3 տարում քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։ Պատճառները դատարանում «գործուն զղջալն» էր, տուժողների հետ հաշտվելն ու դիմումի բացակայությունը: Փաստացի՝ գրպանահատների մոտ 95%-ը ազատվել է պատժից։ Ավելին՝ կա դեպք, երբ նույն անձը 121 անգամ բռնվել է գրպանահատության համար ու միայն 1 անգամ տուգանվել է։ Այժմ առաջարկվում է որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացնել պայուսակից, հագուստից կատարված գողությունը: «Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը», - նշվում է նախագծում: Փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում գրպանահատներն այսուհետև պատժվելու են 200-600 հազար դրամ տուգանքով կամ 2,5-6 տարի ազատազրկմամբ ու 50 հազար դրամ տուգանքով։ Փոփոխությունն ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» |