Հունաստանը 7.000 զինծառայողով կհամալրի զորակազմը Թուրքիայի հետ սահմանին 5 ապրիլի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը հզորացնում է իր ռազմական խմբավորումը Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Ըստ նախարարի, դա կապված է երկրների հարաբերությունների վատթարացման հետ: Առաջիկա օրերին Հունաստանը 3.500 զինվորական կգործուղի Էգեյյան ծովի կղզիներ և նույնքան ՝էլ՝ Էվրոս: Կամենոսը նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հույսներս դնում ենք միայն սեփական ուժերի վրա՝ ոչինչ չակնկալելով դաշնակիցներից կամ բարեկամներից»,-ասել է նախարարը՝ նշելով, որ անկախ ճգնաժամից ու ԶՈւ բյուջեի կրճատումից, ամեն ինչ արված է զինծառայողների ուսուցման ու պատրաստման համար: Կամենոսը ասել է, որ կանի ամեն ինչ վերադարձնելու համար 2 հույն զինծառայողին, որոնք «պատանդ են դարձել թուրքական բանտում»: Նա հավելել է, որ նրանց ազատելն իրենց պարտքն է: Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին մարտի սկզբին, երբ Թուրքիան 2 հույն զինծառայողի ձերբակալեց Էվրոսի շրջանում: Աթենքում հայտարարեцин, որ հունական պարեկախումբը սխալմամբ էր այլ տարածք մտել վատ եղանակի պատճառով: Հունաստանի իշխանություններն ակնկալում էին, որ Թուրքիան 24 ժամվա ընթացքում կարտահանձնի զինվորականներին, սակայն Անկարան մեղադրեց նրանց ռազմական տարածք ապօրինի ներթափանցելու մեջ: Նրանց լրտեսության մեղադրանք կարող է ներկայացվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |