Կոնսերվատորիայում «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» է բացվել

Կոնսերվատորիայում «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» է բացվել

PanARMENIAN.Net - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվել է «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա», որը տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակ սարքավորումներով:

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը:

ՀՀ կրթության և գիտությաննախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այցելել է լաբորատորիա, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցներին:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններ են նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Կոնկրետ այս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ որակյալ կրթություն: «Ինովացիոն ակուստիկլաբորատորիան» կնպաստի նաև բուհի զարգացմանը` խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից զատ, երաժշտագետների համար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել է նա:

Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհի:

«Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80 728 700 միլիոն դրամ. 14 531 166 դրամ պետբյուջեից, 58 124 664 ՀՀ դրամ համաշխարհային բանկից, 8 072 870 բուհի համաֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---