Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Grenke Chess Classic գերմրցաշարի 8-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631):

8 տուրի արդյունքում Արոնյանը 4,5 միավորով կիսաում է 4-5-րդ տեղերը Վաշիե-Լագրավի հետ: 9-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

8-րդ տուրի արդյունքները՝ Կարուանա-Արոնյան, Կարլսեն-Վիտյուգով, Բլյուբաում-Վաշիե-Լագրավ, Նայդիչ-Անանդ, Մայեր-Հոու Իֆան զույգերը ոչ ոքի են խաղացել:

8-րդ տուրից հետո Կարուանան 1-ին տեղում է 5,5 միավորով, Վիտյուգովն ու Կարլսենը 5-ական միավորով կիսում են 2-3 տեղերը, Արոնյանը 4,5 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը Վաշիե-Լագրավի հետ, Բլյուբաումը 4 միավորով 6-րդ հորիզոնականում է, Նայդիչը, Անանդն ու Հոու Իֆանը 3-ական միավորով կիսում են 7-9-րդ տեղերը, աղյուսակը եզրափակում է Մայերը 2,5 միավորով:

Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում է մարտի 31-ից ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---