Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը

Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:

Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Երդումից հետո հնչել է ՀՀ օրհներգը:

Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ ապրիլի 9-ի առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---