Կիմ Չեն Ինն առաջին անգամ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպելու մասին

Կիմ Չեն Ինն առաջին անգամ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպելու մասին

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպելու մասին: Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 27-ին «Խաղաղության տանը» Փհանմունջոմ սահմանամերձ բնակավայրում, որը գտնվում է ապառազմականացված գոտում, հայտնում է Lenta.ru-ն Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության վրա հղումով:

Սա առաջինն պաշտոնական հաղորդագրությունն է Մուն Չժե Ինի հետ հանդիպման մասին:

Մարտի վերջին Կիմ Չեն Ինը ոչ պաշտոնական այցով եղավ Պեկինում, որտեղ հանդիպեց Սի Ծինփինի հետ՝ հավաստիացնելով, որ պատրաստ է Հարավային Կորեայի հետ երկխոսության: Մինչ այդ Մուն Չժե Ինի խորհրդականը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինը համաձայն է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Փետրվարին հայտնի դարձավ, որ հյուսիսկորեական առաջնորդն իր քրոջ միջոցով հրավիրել է Փհենյան Հարավային Կորեայի նախագահին: Հրավերը բանավոր է փոխանցվել: 2018-ի սկզբից ի վեր երկու Կորեաների հարաբերությունները զգալիորեն ջերմացել են՝ երկու երկրների մարզիկները միասնական դրոշով հանդես եկան Օլիմպիադայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---