Մոլորակի ամենատարեց մարդն ապրում է Ճապոնիայում

Մոլորակի ամենատարեց մարդն ապրում է Ճապոնիայում

PanARMENIAN.Net - Մոլորակի ամենատարեց մարդն ապրում է Ճապոնիայում՝ դա 112-ամյա Մասաձո Նոնական է: Այդ մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:

Հոկայդո կղզու բնակիչը ծնվել է 1905 թվականի հուլիսի 25-ին: Նա 7 եղբայր ու 1 քույր ունի, որոնք նրա հարևանությամբ են ապրում, ինչպես նաև 5 երեխա: Նա վաղուց արդեն թաշակառու է և ժամանակն անցկացնում է հեռուստացույց դիտելով, թերթեր կարդալով ու քաղցրավենիք վայելելով: Նոնական նաև սիրում է լինել ընտանիքի գրկում, գրում է Lenta.ru-ն:

Նոնակայից առաջ ամենատարեց մարդու տիտղոսը կրում էր 113-ամայ Ֆրանցիսկո Նունյես Օլիվեյրան իսպանական Բյենվենիդա գյուղից: Նա վախճանվել է 2018-ի հունվարի 29-ին:

Գինեսի ռեկորդների գրքի գոյության պատմության մեջ ամենատրաեց մարդը համարվել է ֆրանսիացի Ժան Լուիս Կալմանը, որն ապրել է 122 տարի և 164 օր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---