Երևանի դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային ստուգումներ կանցկացնեն

Երևանի դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային ստուգումներ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Հակահրդեհային նորմերի պահպանման ստուգումներ կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ:

Քննարկվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցը:

Քաղաքապետը հանձնարարել է ստուգումներն իրականացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների շտկման և հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ:

Այցելություններ և համապատասխան ստուգումներ կկազմակերպվեն քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներ և մանկապարտեզներ, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ կտարվեն տնօրինության և աշխատակազմերի հետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---