Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 9 կամուրջ և 3 թունել է հիմնանորոգվում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 9 կամուրջ և 3 թունել է հիմնանորոգվում

PanARMENIAN.Net - 2016 թվականի օգոստոսին մեկնարկած Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում է 9 կամուրջ և 3 թունել։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայութունը:

Մոտ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։ Մինչև այժմ կատարվել են մոտ 550.000 խմ հողային աշխատանքներ, կառուցվել են 5621 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10.000 գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։

Կատարվել են նաև մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի և 6,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---