Իսպանիայի թագավորն ու Իտալիայի նախագահը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Իսպանիայի թագավորն ու Իտալիայի նախագահը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

PanARMENIAN.Net - Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Շնորհավորական ուղերձն են հղել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը:

ՀՀ չորրորդ նախագահին շնորհավորել են նաև հասարակական, գիտական, կրթական, մշակութային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---