Համատեղ առաջարկներ բաժանորդներին՝ «Ռոստելեկոմից» ու ONEX-ից

Համատեղ առաջարկներ բաժանորդներին՝ «Ռոստելեկոմից» ու ONEX-ից

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» և ONEX առցանց գնումների ծառայությունը ներկայացնում են նոր համատեղ առաջարկ իրենց բաժանորդների համար՝ հնարավորություն օգտվելու երկու ընկերության կողմից տրամադրվող ծառայություններից հատուկ պայմաններով։

Այսուհետ «Ռոստելեկոմի» բաժանորդները, ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս, կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես նաև Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմի» ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքով, առցանց գնումների մշակույթը Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։

«Գործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվել բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով և միաժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմի» որոշ վաճառքի և սպասարկման սրահներ Երևանում և մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ և արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշել է Հայկ Ֆարամազյանը:

Երկու ընկերության գործակցությունը մեկնարկել է դեռևս 2017 թվականին, երբ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման մի շարք սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթներ։

ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել, և դրա վառ ապացույցը տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր վստահությունն է։

«Այս գործակցությունը հերթական կարևորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք գործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմի» հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ», - նշել է Սամվել Մարտիրոսյանը։

ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների և «Ռոստելեկոմի» շնորհիվ գնումներն առավել քան հասանելի և մատչելի են դառնում աշխարհի ցանկացած ծայրից՝ յուրաքանչյուրի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---