Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն

Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն

PanARMENIAN.Net - Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, Երևանում կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները:

Արտաքին ձևավորման վարչությանն ու «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---