Ցուկերբերգ. Facebook-ը միշտ անվճար կլինի օգտատերերի համար

Ցուկերբերգ. Facebook-ը միշտ անվճար կլինի օգտատերերի համար

PanARMENIAN.Net - Facebook Inc. ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ելույթ ունենալով ամերիկյան Սենատում կազմակերպված լսումների ժամանակ, խոստացել է, որ Facebook սոցցանցը միշտ մատչելի կլինի օգտատերերի համար:

Ըստ Ցուկերբերգի, սոցցանցը միշտ կունենա անվճար տարբերակ: Նա ընդգծել է, որ ընկերության նպատակն է օգնել միավորվել մարդկանց ամբողջ աշխարհում:

«Այդ նպատակին հասնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է այնպիսի ծառայություններ առաջարկել որոնք բոլորը կարող են իրենց թույլ տալ, և մենք հակված ենք դա անել»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն:

Ապրիլի 7-ին ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ ապագայում սոցցանցի օգտատերերը կկարողանան հրաժարվել գովազդից առանձին վճարի դիմաց: «Հիմա սոցցանցի օգտատերերը չեն կարող հրաժարվել գովազդից: Ապագայում դա կարող է վճարովի ծառայություն լինել»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---