Freedom House. ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ դեպի «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմն է գնում

Freedom House. ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ դեպի «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմն է գնում

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապրիլի 11-ին հրապարակած Nations in Transit -2018 («Անցումային շրջանի պետություններ-2018») զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ երկրների հետ կանգնած է համախմբված ավտորիտար երկիր դառնալու վտանգի առջև:

Ժողովրդավարության ինդեքսը 5,39-ից աճել է մինչև 5,43 (1-ը համարվում է լավագույն ցուցանիշը, 7-ը՝ վատագույնը)։ 5-5,99 միավոր հավաքած երկրները համարվում են կիսահամախմբված ավտորիտար երկրներ, 6-7 միավոր հավաքածները՝ համախմբված ավտորիտար երկրներ։ 2017-ի զեկույցում ՀՀ-ն ևս նվազում էր արձանագրել՝ 2016-ի 5,36-ի դիմաց 5,39 միավոր հավաքելով։

2018-ին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը 2017-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 6 միավոր: Անփոփոխ են մնացել նաև ընտրական գործընթացների, դատական համակարգի անկախության, մամուլի ազատության ցուցիչները. ՀՀ-ն ունի համապատասխանաբար՝ 6, 5,5 և 5,5 միավոր:

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են Սերժ Սարգսյանի իշխանավարությանը: Նշվում է, որ նա պետք է որոշի՝ լքել իշխանությունը, դառնալ վարչապետ, թե ոչ ֆորմալ ձևով ղեկավարել երկիրը իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում:

Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով:

Nations in Transit զեկույցը ներառում է 29 հետկոմունիստական երկիր՝ նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---