Սևանից ոռոգման համար 170 մլն խմ ջուր բաց կթողնվի

Սևանից ոռոգման համար 170 մլն խմ ջուր բաց կթողնվի

PanARMENIAN.Net - 2018-ին ոռոգման նպատակով Սևանա լճից 170 մլն խ/մ ծավալով ջրառ կիրականացվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընթացիկ տարում ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 482 մլն խմ: Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից 156 մլն խմ, Ազատի ջրամբարից՝ 31 մլն խմ, Ապարանի ջրամբարից՝ 11,5 մլն խմ ջրաքանակներով:

Նշվում է , որ արդյունքում գոյանում է 283,5 մլն խմ ջրի դեֆիցիտ, որից 170 միլիոն խմ-ն առաջարկվում է լրացնել Սևանի ջրի հաշվին: Սա Սևանա լճի մասին օրենքով նախատեսված ջրառի առավելագույն չափաքանակն է:Լճից բաց թողնվող ջուրն անհրաժեշտ է մոտ 39.000 հեկտար պայմանագրային ոռոգվելիք հողատարածքների ոռոգման համար: Դրանք գտնվում են Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ:

Վերջին 10 տարում Սևանա լիճը 3 անգամ բացասական հաշվեկշիռ է ունեցել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---