Սերժ Թանկյանը սուրճի հայկական Kavat բրենդ է ստեղծել (վիդեո)

Սերժ Թանկյանը սուրճի հայկական Kavat բրենդ է ստեղծել

PanARMENIAN.Net - System of A Down ռոք խմբի մենակատար, երգիչ ու երգերի հեղինակ Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել, որը կկոչվի Kavat: Այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ:

Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում:

Ֆիլմի երկրորդ մասում երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում և այն մասին, թե ինչպես է սուրճը տարիներ շարունակ միահյուսված ստեղծագործելու հետ: Հենց այդ ըմպելիքի հանդեպ սերն է դրդել Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել, մասնավորապես, ներկայացնել հայկական սուրճն ամբողջ աշխարհին:

«Սիրում եմ աշխատելիս սուրճ խմել»,-նշել է Թանկյանը:

Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:

2017-ի ավարտին Թանկյանը ռուսական «Էքսպերտ» պարբերականին պատմել էր, որ ուզում է սուրճի հայկական բրեդն ստեղծել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---