Գինի և կոնյակ արտադրող ընկերությունը հարկային արտոնություն կստանա

Գինի և կոնյակ արտադրող ընկերությունը հարկային արտոնություն կստանա

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բավարարել «Արարատաի գինու գործարան» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 12-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ներկրվելու են գինու, կոնյակի պահպանման տարաներ և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 860 մլն դրամ է գնահատվում։

Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանց տեխնիկական չափանիշները չեն բավարարում ընկերության պահանջներին։ Դրանք կներմուծվեն Բուլղարիայից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---