Ռուսաստանը ռազմական ոստիկանություն է տեղակայել սիրիական Դումայում

Ռուսաստանը ռազմական ոստիկանություն է տեղակայել սիրիական Դումայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է տեղակայել սիրիական Դումայում: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօրվանից Դումայում աշխատում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք քաղաքում իրավակարգի պահպանման երաշխիք են»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սիրիայի ապասրացման գոտիներում ՌԴ ռազմական ոստիկանության խնդիրն է անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, գրում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ նախագահ Պուտինը 2017-ի ավարտին հայտարարել էր, որ Սիրիայում ՌԴ ռազմական ոստիկանության շարքերում շատ են Հյուսիսային Կովկասի, այդ թվում Չեչնիայի և Ինգուշեթիայի բնակիչները: Ըստ նրա սիրիացիներն ու ՌԴ այդ շրջանների բնակիչները իսլամի նույն ուղղությունն են դավանում՝ սունիներ են, ինչը վստահություն է առաջացնում ռազմական ոստիկանության հանդեպ:

Սիրիայի Արևելյան Գուտայի շրջանում գտնվող Դումա քաղաքը Դամասկոսից 10 կմ հեռավորության վրա է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն իրենց վերահսկողությունն են սահմանել քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---