Կանոնավոր օդային հաղորդակցություն՝ ՀՀ-ի և Սինգապուրի միջև![]() 12 ապրիլի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 12-ի նիստում կվավերացնի ՀՀ-ի և Սինգապուրի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելուն ուղղված համաձայանագիրը: Նշվում է, որ կողմերը սահմանված օդային երթուղիներով հաղորդակցության իրականացման նպատակով իրավունք ունեն ավիաընկերություններ նշանակել, ինչպես նաև չեղարկել կամ փոխարինել նշանակված ավիաընկերությունները այլ ընկերություններով` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս կողմին: Համաձայնագրով կողմերի նշանակած ավիաընկերությունների՝ միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), մյուս պետության տարածք ժամանելուց կազատվեն բոլոր մաքսատուրքերից: Նշվում է, որ դրանք կազատվեն նաև ստուգման վճարներից, այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև այդ պետության տարածքից մեկնելու պահը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |