La Stampa. Դադիվանքում ղարաբաղցիները մի պահ մոռանում են անվերջ պայքարի մասին

La Stampa. Դադիվանքում ղարաբաղցիները մի պահ մոռանում են անվերջ պայքարի մասին

PanARMENIAN.Net - Ղարաբաղի լեռներում մեկուսի կանգնած Դադիվանքում Սբ Հարության պատարագին հավաքված ղարաբաղիցները մի պահ մոռանում են անվերջ պայքարի մասին, գրում է իտալական La Stampa-ն:

«Առաջին անգամն է, որ Ղարաբաղի ղեկավարները Սբ Հարության տոնը Դադիվանքում են նշում: Մենք կապեր ունենք Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ, հանդիպել ենք 8-9 անգամ: Մենք պատրաստ ենք խաղաղության և բանակցությունների, բայց անկախության հարցում զիջումներ լինել չեն կարող»,-ասել է պարբերականին եպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, գրում է Sputnik Արմենիան:

Ղարաբաղի երեխաները մանկուց երազում են զինվոր դառնալ և պաշտպանել իրենց երկիրը:

«Սիրիայից վերադարձող ջիհադականները համալրում են ադրբեջանական զինված ուժերը: Վաղուց արդեն նորություն չէ, որ նրանք հանդես են գալիս ադրբեջանցի զինվորների անվան տակ»,-ասել է ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանը:

«Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը ցանկանում են ներկայացնել որպես զուտ կրոնական: Դա շատ հեռու է ճշմարտությունից: Մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ, ոչ թե հավատացյալների: Հիմա ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: Առաջին հերթին մենք ակնկալում ենք այդ երկրի իշխանություններից, որ իրենք կայցելեն Ղարաբաղ: Բայց ոչ ոք չի այցելում, թեև բնակացությունների նպատակը խնդրին առերեսվելն է»,-ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հոդվածի հեղինակը պատմում է նաև դիրքեր այցելության մասին: «Մենք շարժվում ենք խրամատներով, մեզ ուղեկցում է կապիտան Գեղամը: Նա խոսում է անգլերեն ու նաև Ադրիանո Չելենտանոյի մեծ երկրպագուն է: Եվ ահա մենք դիրքերում ենք՝ այստեղից երևում է չեզոք գոտին և այնտեղից մեզ են նայում ադրբեջանցի դիպուկահարները»,-գրում է հոդվածի հեղինակը:

Իսկ կապիտան Արմենը 25 տարեկան է, նա ամուսնացած է: «2016-ի ապրիլին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա, մենք չնահանջեցինք: Ես զինվորական եմ, մահից չեմ վախենում: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի, իսկ քանի դեռ դա չկա, մեր տեղն այստեղ է»,-ասել է սպան, գրում է հոդվածագիրը:

Եվրոպացի լրագրողներից իտալացիներն առավել հաճախ են լինում Արցախում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---