4 ամերիկահայ ԱՄՆ-ի զարգացման մեջ ավանդի համար մեդալի է արժանացել

4 ամերիկահայ ԱՄՆ-ի զարգացման մեջ ավանդի համար մեդալի է արժանացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի 4 ներկայացուցիչ արժանացել է Էլիս կղզու պատվո մեդալին (Ellis Island Medal of Honor), որը շնորհվում է ԱՄՆ ազգային խմբերի ականավոր ներկայացուցիչներին երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:

2018-ի դափնեկիրներն են Ջոն Չարլզ Ղալիչնյանը, Վիկեն Սեպիլյանը, Ջոն Բիլեզիկյանը և Լարրի Գագոսյանը: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում:

Մեդալները կհանձնվեն մայիսի 12-ին էլիս կղզում, որը գտնվում է Հուդզոն գետի ակունքում՝ Նյու Յորքի ծովախորշում, որն ԱՄՆ-ում ներգաղթյալների ընդունման ամենամեծ կետն է եղել:

Պարգևը սահմանվել է 1986-ին: ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձև են ընդունել, որով մեդալը ամենահեղինակավորներից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---