Polaroid-ն 90-ականների ֆոտոխցիկների շարք է թողարկել նոր դիզայնով

Polaroid-ն 90-ականների ֆոտոխցիկների շարք է թողարկել նոր դիզայնով

PanARMENIAN.Net - Polaroid ընկերությունը ներկայացրել է Cams 96 ֆոտոխցիկների սահմանափակ խմբաքանակ՝ կյանքի կոչելով Polaroid 600 դասական շարքի խցիկները, որոնք շատ մեծ տարածում էին ստացել 1980-ականներին և 90-ականներին:

Սարքերը վաճառքի կհանվեն երկու գույնով՝ Jazz Red և Fresh Blue և կարժենան $190, գրում է Bird in Flight-ը My Modern Met-ի վրա հղումով:

«Վայրկյանական տպման անալոգային խցիկը չի կարող միանալ համացանցին և հրապարակել լուսանկարները սոցցանցում: Սակայն 5000 քիմիական ռեակցիան, որ կատարվում է ամեն անգամ, երբ սեղմում եք կոճակը, թույլ է տալիս եզակի լուսանկար ստանալ, որն անհնար է վերարտադրել»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Վաճառքի հանվելիք խմբաքանակի ծավալը 2000 նմուշ է:

Սարքերը կարելի է ձեռք բերել Polaroid-ի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---