Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

Նալբանդյանն ընդունել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման օրակարգում էին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

ՖՄԿ պատվիրակության անդամները Նալբանդյանին ներկայացրել են Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրանք նշել են, որ բոլոր ծրագրված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։

Շնորհակալություն հայտնելով գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցերոմ ՖՄԿ քարտուղարության համակողմանի աջակցության համար՝ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համա

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---