ԿՀՎ տնօրենը Սենատում խոսել է Սիրիայում «հարյուրավոր սպանված ռուսաստանցիների» մասին

ԿՀՎ տնօրենը Սենատում խոսել է Սիրիայում «հարյուրավոր սպանված ռուսաստանցիների» մասին

PanARMENIAN.Net - Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն և պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ «Սիրիայում հարյուրավոր ռուսաստանցիներ են սպանվել»:

Այդ մասին նա հպանցիկ է խոսել՝ բացատրելով սենատորներին, որ գործող վարչակազմը, որին նա մտադիր է միանալ, բավականաչափ կոշտ է եղել Ռուսաստանի հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մի քանի շաբաթ առաջ ռուսները հանդիպեցին իրենց հավասար հակառակորդի և հարյուրավոր ռուսներ սպանվեցին: Ես պատրաստ եմ հայտնելու վարչակազմի գործողությունների ցուցակը, սակայն չէի ուզենա ժամանակ խլել»,-ասել է Պոմպեոն:

Նա չի պարզաբանել թե հատկապես, որ միջադեպի մասին է խոսքը: Ենթադրվում է, որ Պոմպոեոն նկատի ուներ փետրվարի լույս 8-ի գիշերը սիրիական Դեր Զորի արվարձանում հասցված հարվածը, որի հետևանքով կարող էին ռուսներ զոհվել:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---