Paris United. ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել ՄՅՈւ-ի հետ Պոգբայի վերաբերյալ13 ապրիլի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ-ն ակտիվ գործողությունների է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Փոլ Պոգբայի հարցում: Ակումբն արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և բանակցություններ սկսել ՄՅՈւ հետ Պոգբայի վերաբերյալ: Ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ն նույնիսկ Պոգբային գնելու դեպքում կտեղավորվի ֆինանսական ծախսերի մեջ որոշ ֆուտբոլիստներին վաճառելու և հովանավորների հետ պայմանագրերի շնորհիվ, հայտնում է eurosport-ը Paris United-ի վրա հղումով: 2017-ին Paris United-ն առաջիններից մեկը հայտնեց Նեյմարի և Քիլիան Մբապեի առաջիկա տրանսֆերների մասին: 2016-ի ամռանը Պոգբան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը դարձավ՝ 106 մլն եվրոյով ՄՅՈւ տեղափոխվելու շնորհիվ: 12 ամիս անց նրա ռեկորդը գերազանցեց Նեյմարը 222 մլն եվրոյով: Նախկինում Նեյմարն ու Պոգբան մի թիմում խաղալու ցանկություն են հայտնել: Պոգբան 2017/18 խաղաշրջանի 29 պաշտոնական խաղում 5 գոլի հեղինակ է դարձել և 10 գոլային փոխանցում կատարել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |