// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ի երեք ամսում մեքենաների ներկրումն աճել է 168%-ով

2018-ի երեք ամսում մեքենաների ներկրումն աճել է 168%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին եռամսյակում 3-րդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրումն աճել է 168%-ով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13.768 մեքենա, ինչը 8633-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երեք ամսում ներկրված մեքենաների մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8,86 մլրդ դրամի մուտք է ապահովվել ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,18 մլրդ դրամի դիմաց:

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը