Ամերիկյան 12 ռազմանավ դեպի Սիրիա է շարժվում

Ամերիկյան 12 ռազմանավ  դեպի Սիրիա է շարժվում

PanARMENIAN.Net - 12 ամերիկյան ռազմանավ ուղևորվել է դեպի Սիրիա: Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ, սա 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերի ամենախոշոր կենտրոնացումներից մեկն է:

Նշվում է, որ այժմ Միջերկրական ծովում առկա է ամերիկյան չորս ավիակիր նավ՝ ներառյալ Tomahawk հրթիռով զինված Donald Cook ռազմանավը: Դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք է շաժվում Harry S Truman ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում: Նավերի թվում է նաև գերմանական Hessen նավը։

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

Ընթերցեք նաև՝ Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---