ՀՀ 21 մարզիկ մասնակցում է սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությանը

ՀՀ 21 մարզիկ մասնակցում է սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությանը

PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները:

Հայկական պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը:

Ապրիլի 13-ին կմրցեն մարզիկներից վեցը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---