ՌԴ-ն կարող է զրկվել ամերիկյան վիսկիից

ՌԴ-ն կարող է զրկվել ամերիկյան վիսկիից

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն են ներկայացրել ԱՄՆ հակառուսական քաղաքականությանն արձագանքող օրինագիծը: Այդ մասին ասվում է Դումայի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ինչպես ասել է լրագրողներին ստորին պալատի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, Պետդումայի քննարկմանը ներկայացված փաստաթուղթն առնչվում է դեղամիջոցներին, բացի այդ, միջոցներ է նախատեսում ամերիկայն ապրանքների և ծառայությունների փոխարինման ուղղությամբ: Մասնավորապես, ԱՄՆ-ից և պատժամիջոցներին սատարող երկրներից կարող է սահմանափակվել ծխախոտի, ալկոհոլային արտադրության և գյուղմթերքի ներմուծումը, գրում է ՌԲԿ-ն:

Բացի այդ, ըստ օրինագծի նախատեսվում է կասեցնել գործակցությունն ԱՄՆ հետ ատոմային, ավիաշինության և հրթիռաշարժիչային ոլորտներում:

Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը: ԱՄՆ սահմանափակումների են ենթակա հայտնի գործարարներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Սուլեյման Քերիմովը, Ալեքսեյ Միլլերը և այլոք: Ինչպես ավելի ուշ պարզել էր Bloomberg-ը, մեկ օրում ՌԴ ամենահարուստ մարդիկ 16 մլրդ դոլար են կորցրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---