Telegram-ն ընդգրկվել է ՌԴ արգելված կայքերի ցանկում

Telegram-ն ընդգրկվել է ՌԴ արգելված կայքերի ցանկում

PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» Telegram մեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.me վեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերի ցանկում: Որպես նման որոշում կայացրած մարմիններ նշված են Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանն ու «Ռոսկոմնադզորը», գրում է Meduza-ն:

Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:

Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---