Ուֆայի դիտահորում աշխատելիս 5 հայ է մահացել14 ապրիլի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ: Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, որը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ըստ նախնական տվյալների, մարդիկ մահացել են գազով թունավորման հետևանքով: «Դիտահորը գտնվել է ռեստորանի տարածքում: Ենթադրվում է, որ ռեստորանի աշխատակիցն աշխատանքներ է կատարել օբյեկտի տարածքում և պատահաբար ընկել է դիտահորը, որը կոյուղու համակարգի մաս է: Համալիրի մյուս աշխատակիցները փորձել են օգնել նրան և իջել են հորը: Դիտահորում կարող էր գազի կուտակում լինել, որից մարդիկ կորցրել են գիտակցությունը: Փրկել հաջողվել է միայն մեկին: 5-ին օգնել չի հաջողվել, նրանք տեղում մահացել են»,-հայտնել է Ուֆայի քաղաքապետի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |