Կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է

Կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մահացել է հայտնի կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Նա 88 տարեկան էր:

Ռեժիսորի մահվան մասին լրագրողներին է հայտնել նրա կինը, գրում է չեխական CTK լրատվական գործակալությունը:

Ըստ Ֆորմանի կնոջ, նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո: «Նա հեռացել է կյանքից ընտանիքի և մերձավոր բարեկամների շրջապատում»,-ասել է ռեժիսորի կինը:

Միլոշ Ֆորմանը չեխ ռեժիսոր է, սցենարիստ, դերասան, պրոֆեսոր, մինչև 1968-ը հիմնականում ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։ Ֆորմանը չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն է։ Երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկ (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---