// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Իմ քայլը». Փաշինյանը ցուցարարների հետ լքեց Հանրային ռադիոյի շենքը (Թարմացվող) (վիդեո)

«Իմ քայլը». Փաշինյանը ցուցարարների հետ լքեց Հանրային ռադիոյի շենքը (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» և «Հանուն Հայաստան Պետության ճակատ» նախաձեռնությունների քայլերթը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս մասին դեպքի վայրից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը:

Ցուցարարները Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի Ալեք Մանուկյան և ներխուժել են Հանրային ռադիոյի մասնաշենք: Այս պահին շենքում մոտ մի քանի հարյուր ցուցարար կա: Շենքը հսկող ոստիկանը զենք է պարզել ցուցարներից մեկի ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն այժմ ռադիոյի տաղավարներից մեկում ուղիղ եթեր է պահանջում Հանրային ռադիոյից՝ ՀՀ քաղաքացիներին դիմելու համար:

«Մենք մեր քաղաքական և քաղաքացիական բողոքն ենք արտահայտում «Իմ քայլը» նախաձեռնությունը տեղեկատվական «բլոկադայի» ենթարկելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

16։44 Ոստիկանություն․ Գործողությունը առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն:

16։15 Փաշինյանը դուրս եկավ Հանրային ռադիոյի շենքից։

16:13 Փաշինյանը նշեց, որ հասարակությանը պահում են տոտալ տեղեկատվական բլոկադի մեջ՝ ինչպես հարիր է տոտալիտար երկրներին, և կոչ արեց բոլորին միանալ ընդդիմության հերթական հանրահավաքին ապրիլի 14-ին ժամը 16-30-ին։ «Սիրելի քաղաքացի, արա քո քայլը, և Սերժ Սարգսյանը կանի իր ետքայլը, արա քո քայլը, և ՀՀԿ-ն կանի իր ետքայլը, արա քո քայլը, և հուսահատությունը կանի իր ետքայլը», - ասաց նա։

16։11 Փաշինյանը ելույթ է ունենում Հանրային ռադիոյի ստուդիայի ներսում։

16:08 Ոստիկանները փակել են Հանրային ռադիոյի շենքի մուտքն ու այլևս ներս չեն թողում ոչ լրագրողներին, ոչ ցուցարարներին։ Պատգամավոր Արարատ ՄԻրզոյանը բանակցում է խնդիրը լուծելու համար։

15:57 Հանրային ռադիոյի շենքում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Փաշինյանը խնդրել է լրագրողներին 10 րոպե տալ իրեն ելույթ նախապատրաստելու համար:

15:41 Հանրային ռադիոյի աշխատակիցն առաջարկում է ուղից եթեր Նիկոլ Փաշինյանին, սակայն երեկոյան նախագծերից մեկի շրջանակում: Փաշինյանը պահանջում է այս պահին ուղիղ եթեր և հրաժարվում է լքել ռադիոն:

15:35 Փաշինյանը բանակցում է շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանի հետ, որն առաջարկում է ցուցարաներին լքել շենքը: «Մենք չենք լքի շենքը, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, «Իմ քայլը» և «Մերժիր Սարժին» նախաձեռնությունները, որոնք ապրիլի 13-ից ցույցեր են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու նպատակով, փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ազդարարվեց ընդդիմության քառօրյա հանրահավաքների սկիզբը։

 Ուշագրավ
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին