ԵՊՀ ու «Հանրային Ռադիո» ներխուժելու առիթով նյութեր են նախապատրաստվում

ԵՊՀ ու «Հանրային Ռադիո» ներխուժելու առիթով նյութեր են նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքողների կողմից ԵՊՀ գլխավոր մասնաշենք ու «Հանրային Ռադիոյի» շենք ներխուժելու փաստերի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նյութերը նախապատրաստելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշվում է հաղորդագրությունում։

Խոսելով ապրիլի 13-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու մասին, դատախազությունը գրում է, որ ցուցարարները փորձել են դռները վնասելով մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: «Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը», - նշվում է հայտարարությունում:

Ապրիլի 14-ին՝ Հանրային Ռադիոյի մասնաշենք ներխուժելու առնչությամբ, նշվում է, որ ցուցարարները ջարդել են ռադիոյի դռներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և «ազատել զավթված շենքը»: «Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը», - մասնավորապես, նշվում է հողորդագրությունում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---