ՀՅԴ-ն սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին

ՀՅԴ-ն  սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին

PanARMENIAN.Net - Հայ Հեղոփախական Դաշնակցությունը հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին։

Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական տեղաշարժեր են արձանագրել։

«Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է», - ասվում է հողորդագրությունում։

ՀՀԿ-ն ապրիլի 14-ին հայտարարել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։ Ընդդիմությունը ցույցեր է անցկացնում Սարգսյանի վարչապետությունը կանխելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---