// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՄԻՊ․ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերն ուղարկվել են դատախազություն

ՄԻՊ․ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերն ուղարկվել են դատախազություն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ ՄԻՊ աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով:

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախման ժամանակ տու-ել էր 46 հոգի, 6-ը՝ ոստիկան։ Իրավապահները տուժել էին, մասնավորապես, ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակի պայթյունից։

«Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։ Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները», - նշվում է հայտարարությունում։

«Հատուկ կարևորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ: Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր», - ասվում է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ factor.am օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:

 Ուշագրավ
Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է
Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի