// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը (Թարմացվող)

Ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Այն բազմամարդ է:

Հարթակում «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Նա հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է:

«Ես հայտարարում եմ Հայաստանում ոչ բռնի, «թավշյա» հեղափոխության մեկնարկը», - ասում է Փաշինյանը:

15:23 Լարված իրավիճակ է Գրիգոր Լուսավորիչ փողոցում: Ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարներից մեկի նկատմամբ: Հատուկ ջոկատայինները ցուցարար էին բռնել, որին ազատ արձակեցին ցուցարարների պահանջով:

14:50 Լարված իրավիճակ է ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները արգելափակել են Հաղթանակի կամուրջը:

14:46 Ցուցարարները շարժվում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Արշակունյաց պողոտա: Նրանք մտադիր են արգելափակել այն:

13:42 Ցուցարարները մտել են արդարադատության և արտգործ նախարարության շենքերի բակ: «Ամոթ-ամոթ» վանկարկում են ցուցարարները նախարարությունների աշխատակիցներին:

13:37 Շրջափակվել է նաև Կենտրոնական բանկի շենքը:

13:32 Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, Մոսկվայում ՀՀ դեպանատան առջև նստացույց են իրականացնում հայ համայնքի ներկայացուցիչները:

13:30 18:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:

13:11 ՊԵԿ-ի շենքը ևս շրջափակվել է: Ակտիվիստները հսկում են գերատեսչությունների մուտքերը:

13:01 Ցուցարարները շրջափակել են ԱԳՆ-ի շենքը:

12:52 Ցուցարարներն այժմ Վազգեն Սարգսյան փողոցով շարժվում են դեպի կառավարության նոր մասնաշենք: Նրանք այժմ շրջափակել են Դատախազության շենքի մուտքերը:

12:46 Ցուցարարներն Աբովյան փողոցով հասնում են Հանրապետության հրապարակ:

12:35 Այժմ ցուցարարները երթով շարժվում են կառավարական որևէ շենք շրջափակելու: Նրանք ուղղություն վերցրեցին դեպի Սայաթ-Նովա փողոց:

12:25 Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շրջափակելու են կառավարական շենքերը:

«Մեր պայքարը պետք է լինի «բաց ձեռքերի» պայքար, բայց մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին: Կապ չունի նրանք ինչ կանեն Սերժ Սարգսյանի հետ այն շենքում (ԱԺ շենք-խմբ.) կատարվողն այլևս ազդեցություն չպետք է ունեա ՀՀ-ի քաղաքական կյանքի վրա», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սարգսյանը չպետք է կարողանա կառավարել:

 Ուշագրավ
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին