Կանանց շախմատի ԵԱ-ում Էլինա Դանիելյանը կես միավորով զիջում է միակ առաջատարին

Կանանց շախմատի ԵԱ-ում Էլինա Դանիելյանը կես միավորով զիջում է միակ առաջատարին

PanARMENIAN.Net - Սլովակիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցում է 144 շախմատիստուհի 30 երկրից։

11 տուրից 7-ն արդեն կայացել է։ Հայաստանի ներկայացուցիչներից լավ արդյունք ունի Էլինա Դանիելյանը, որը 5․5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացոցիչ Վալենտինա Գունինան է՝ 6 միավորով, հայտնում է Chess.am-ը։

ՀՀ մյուս մասնակիցներից Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում գրանցել են 4-ական, Մարիա Գևորգյանը՝ 3․5, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր։

Ապրիլի 17-ին Եվրոպայի կանանց առաջնությունում տեղի է ունենալու 8-րդ տուրը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---