// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները հակահրդեհային սարքավորումներ ունեն

Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները հակահրդեհային սարքավորումներ ունեն

PanARMENIAN.Net - Երևանում իրականացված ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով, պահպանվում են տեխնիկական անվտանգության նորմերը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը:

Կրթական հաստատություններում գործում են նաև բուժկետեր, իսկ դեղորայքի ժամկետները մշտապես վերահսկվում են:

Շենքերում առկա են ինչպես տարհանման սխեմաներ, այնպես էլ սլաքներ, որոնցով երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն արտակարգ իրավիճակների դեպքում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության դասընթացներ, որպեսզի երեխաները պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը