Փաշինյանը մտադիր է ՀՀ պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել17 ապրիլի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ, ԵԼՔ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Երևանում կկայանա ՀՀ պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքը: «Այսօր, ապրիլի 17-ին 18:30-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու ենք ամենամարդաշատ հանրահավաքը Հայաստանի պատմության մեջ»,-հայտարարել է Փաշինյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր ՀՀ-ում խաղաղ «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին: Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրում է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |