Սարգսյան. Ամենաարյունահոսող վերքն արտագաղթն է

Սարգսյան. Ամենաարյունահոսող վերքն արտագաղթն է

PanARMENIAN.Net - Ամենաարյունահոսող վերքն արտագաղթ է, որը բնորոշ է ոչ միայն նախկին խորհրդային երկրներին, այլ նաև Արևմտյան Եվրոպային, սակայն մեր դեպքում կարող է հասնել կետի, երբ բավարար չլինի սահմանի պաշտպանությանը, ու սա նաև հակառակորդների ցանկությունն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, վարչապետության թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին:

ՀՀ ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրվի ՀՀ նոր վարչապետը։ Միակ թեկնածուն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս ստացել է իշխող ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը։ Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկելու են ըստ սեփական հայեցողության։ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:

Սարգսյանը թվեր է ներկայացրել 2017-ին արվածի մասին․ ՀՆԱ-ն 2007-ի սկզբին 2,656 տրլն դրամ էր, 2017-ի ավարտին՝ 5,580 տրլն,ԱՄՆ դոլարով 6,385 մլրդ-ից հասել է 11,560 մլն դոլարի։ 1 շնչին ՀՆԱ՝ 2042 դոլարից 3880 դոլար։

«Մի ցուցնիշ հատուկ ուզում եմ ընդգծել․ 2007 թվականին ՀՀ առևտրային բանկերում եղել են ֆիզանձանց կողմից 143,6 միլիարդ դրամ ավանդներ։ 2018 թ․ հունվարի 1-ի դրությամբ այդ ավանդների թիվը 1,553 տրիլիոն դրամ է, այսինքն մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են։ Եվ որպեսզի չխոսեն այն մասին, որ միայն հարուստներն են փող դնում, նշեմ, որ դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 7 մլն դրամ ավանդներն են։ 1 մլն ՀՀ քաղաքացի ունի ավանդ»։ 2007 թվականի հունվարի 1-ին 333.000 ավտոմեքենա կար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 616.000 ավտոմեքենա։

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը:

Իրադարձությունների զարգացմանը կարելի է հետևել թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---