17 ապրիլի 2018 - 16:51 AMT
Սարգսյան․ Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ ապագայում ոչ մեկի մոտ միտք չի ծագելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ ու դիտարկել իշխանությունը որպես իր երրորդ ժամկետ։

«Ի միջիայլոց, անհասկանալի է՝ ինչու երրորդ ժամկետ ոչ թե չորրորդ, հաշվի առնելով, որ մեկ անգամ էլ եմ վարչապետ եղել», - ասել է նա խորհրդարանում, վարչապետի ընտրությանը նախորդող ելույթում։

«շատ ելույթներ կան, որ նվազագույնը արդար չեն», - ասել է Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ։ Երրորդ նախագահը նշել է, որ չի մեկնաբանում դրանք՝ ասելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա, միայն նշում է, որ ընդդիմադիրները մեջբերում են համատեքստից հանված խոստումներ սելեկտիվ են մեջբերում տնտեսաական ցուցանիշները։ Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու համար։

Նա նշել է, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը նոր համակարգում, այն անհամեմատելի է կիսանախագահականում նախագահի պատասխանատվությթան հետ թեկուզ այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն ԱԺ առաջ չի կրել։ Մարդու փոխարեն քաղաքական ուժ է իշխանության եկել։, ասել է Սարգսյանը։

Սարգսյանը նաև հատուկ դիմել է Արամ Սարգսյանին և Էդմոն Մարուքյանին«Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի իղձերի ու ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, որևէ մեկը թող չշահարկի այս հանգամանքը»։ Դիմելով Էդմոն Մարուքյանին, Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ վերջինս «շատ համոզիչ ապացուցեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը»։ «Դուք ապացուցեցիք բոլորին ցույց տալով իմ իմ «նկարը», - ասաց Սարգսյանը՝ պարզելով ձեռքը դեպի պատ և ակնարկելով Մարուքյանի խոսքերը այն մասին, որ բոլոր պաշտոնյաները պատասխանատվությունից խուսափում են՝ հղում անելով նրան, և հավելեց, - փառք Աստծո, ես այստեղ չկամ, և բոլորի համար պարզ դարձավ՝ այլևս չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն»։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Մարուքյանին բարի գալուստ մաղթելու համար։ «Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում ու օրենքի երկիր Հայաստանում, անհրաժեշտ է, որ ՀՀ-ում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն», - ասել է նա: