HPRB-ն հավանություն է տվել Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Վաշինգթոնի Պատմական հուշարձանների պահպանության դիտորդական խորհուրդը (HPRB) միաձայն հավանություն տվեց Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են AGMA-ում: HPRB նախագահ Տերշ Բոսբերգը բարձր է գնահատել AGMA-ի ծրագրերը բանկի շենքի պահպանման առումով, որտեղ տեղակայվելու է թանգարանը: Վան Գրիգորյանը շնորհավորել է HPRB-ի ղեկավարությանը այն հետաքրքրության համար, որը նրանք ցուցաբերել են նախագիծը կյանքի կոչելու կապակցությամբ: «AGMA-ն ցանկանում էր պահպանել պատմական շենքը: Հայերը միշտ նրբանկատ են վերաբերվում պատմական հուշարձանների պահպանությանը»,- ընդգծել է Գրիգորյանը:



Նա նաեւ շնորհակալություն է հայտնել HPRB-ին, AGMA-ին, թանգարանը նախագծած ճարտարապետներին, հավելելով, որ «այսօր կարեւոր օր է բոլորիս համար, քանի որ մենք բացում ենք Հայոց ցեղասպանության թանգարան Վաշինգթոնում»:



Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Ազգային բանկի ու հարակից տարածքներում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր (ՀՑԹՀ) է բացվելու: 2007 թվականի Օգոստոսի 31-ին թանգարանի ծրագրավորման առաջին փուլի պայմանագիր է կնքվել մեծ համբավ վայելող ,Gallagher & Associatesե եւ Martinez & Johnson Architecture ընկերությունների հետ, որոնք արդեն ԱՄՆ-ում բազմաթիվ նպատատիպ շենքեր են կառուցել: «Ապագա թանգարանը տեղակայված կլինի Վաշինգտոնի կենտրոնի բացառիկ վայրում` Սպիտակ Տնից մի քանի քայլ հեռավորության վրա, եւ կունենա հատուկ շեշտադրում` ցեղասպանությունների կանխման ու դրա իրականացնողներին պատժելու հարցում Միացյալ Նահանգների դերի վրա»,- առաջին լսումների ժամանակ հայտարարել էր Վան Գրիգորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---