Անհայտ անձինք լուսամփոփներ են կոտրել, հայհոյել վարորդներին, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ

Անհայտ անձինք լուսամփոփներ են կոտրել, հայհոյել վարորդներին, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հաջորդած քայլերթից հետո անհայտ անձինք Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում սկսել են կոտրել լուսամփոփները, հայհոյել վարորդներին և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Իրադարձությունների հետևանքով կան տուժածներ։

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 17-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի էի ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» և «Մերժիչ Սերժին» նախաձեռնությունների հանհավաքը, որն ավարտվել էր երթով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---