Ցուցարարները մտել են ԵՊՀ (Թարմացվող)18 ապրիլի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայում մեկնարկել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բողոի ակցիան: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, անցել Ազգային ժողովի շենքը: 12:17Այժմ ցուցարարները մտել են ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենք: 12:12Ցուցարարները մտել են ԵՊՀ: «Դասադուլ», «Միացեք»՝ գոչում են նրանք: 12:08 Երթը Կորյուն-Աբովյան խաչմերուկով անցել է Չարենցի փողոց: 11:33 Ոստիկանները շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը: Այժմ ոստիկանների հետ բանակցում է Նիկոլ Փաշինյանը: «Ես ձեզ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով թույլ տալ իրականացնել մեր երթը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ ուզում են շարժվել դեպի Աբովյան փողոց: Ոստիկանները պահանջեցին Փաշինյանից նախապես հրապարակել ցուցարարների երթուղին: 11:31 Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին: Ցուցարարներով լցված ոստիկանական ավտոբուսը հեռացավ Ֆրանսիայի հրապակից: 11:27 Այժմ ոստիկաններն արգելափակում են Ֆրանսիայի հրապարակը և շարժվում են Մաշտոնցի պողոտայով դեպի Մատենադարան: 11:21 Այժմ երթով ցուցարարները Բաղրամյանից գնում են Մաշտոցի պողոտա: Փաշինյանը կոչ է արել դիմակավոր ցուցարարներին հանել դիմակները: «Պայմանավորվեցինք, որ մեր երթին դիմակավոր մարդիկ չեն մասնկացում», -ասել է նա: 11:16 «Այս գիշեր Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ փշալարերը և ոստիկանական ուժերը հանվեն Բաղրամյան պողոտայից, ինչո՞ւ, քանի, որ երեկ Հանրապետության հրապարակում ես հայտարարել էի, որ նա այսուհետ Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետևից: Այո դու տեսնելու են Հայաստանը ոստիկանների վահանների հետևից», - ասել է Փաշինյանը Բաղրամյան 26 հասցեում: 11:05 Փաշինյանն ասում է ցուցարարներին՝ փողոցները շրջափակելիս չօգտագործել նստարաններ, աղբարկղեր, քանի որ ակցիայի մասնակիցներն այնքան շատ են, որ կարող են մարդկային ռեսուրսներով արգելափակել փողոցները: 11:03 Ցուցարարները փակում են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: 11:01 Փաշինյանի կոչով ցուցարարները արգելափակում են Բաղրամյան փողոցը: Նրանք այժմ հեռանում են վարչապետի նստավայրի մոտից: 10:57 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բաղրամյան 26-ի շրջափակման մեկնարը: Նա կոչ է արել սադրանքների չտրվել՝ չվնասել հանրային գույքը: 10:53 Հատուկ ջոկատայինները հսկողություն են իրականացնում Բաղրամյան 26-ում վարչապետի նստավայրի մոտ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |