ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Կովկասում ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կազմի և միջոցների մասին

ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Կովկասում ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կազմի և միջոցների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կազմի և միջոցների մասին: Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կողմեց և ուղարկվել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հաստատմանը, գրում է «Կոմերսանտը»:

«Շարունակվում է ՌԴ և Ղրղզստանի, ինչպես նաև ՌԴ և Տաջիկստանի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին փաստաթղթերի համաձայնեցումը»,-ասել է լրագրողներին ՌԴ գլխավոր շտաբի պետ, ՕՏՈւ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Միավորված համակարգի հիմնական խնդիրները մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը: ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---